Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Միլանը» պատրաստ է 300 մլն եվրո տրամադրելու

«Միլանը» պատրաստ է 300 մլն եվրո տրամադրելու
08.04.2019 | 23:14

«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է ֆինանսական երաշխիքներ տրամադրելու արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյին, որպեսզի գլուխ բերի նրա տեղափոխումը «Տոտենհեմից» իտալական ակումբ: Mirror-ի հավաստմամբ՝ «Միլանում» պատրաստ են ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար նրան 300 մլն եվրո հատկացնել: Նկատենք, որ արգենտինացուն «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել թիմի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը: Սակայն իրավիճակը իտալական ակումբի համար բարդանում է նրանով, որ «Տոտենհեմը» մտադիր չէ բաժանվելու իր մարզչից: Ակումբի նախագահ Դենիել Լևին հույս ունի, որ իրենց տրանսֆերային բյուջեն, որը նշանակալի կմեծանա նոր մարզադաշտի շինարարության ավարտից հետո, արգենտինացուն կհամոզի մնալ թիմում: Ի դեպ, մարզադաշտի շինարարությունն արդեն ավարտվել է, նորամուտն էլ ակումբը նշել է հաղթանակով:


Պոչետինոն 2014 թվականից է գլխավորում «Տոտենհեմը»: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: Այս պահին «Տոտենհեմը» պրեմիեր լիգայի երրորդ հորզոնականում է, ռեալ պայքար է մղում բրոնզե մեդալների համար:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ